15.04.2019 13:10

ԶԼՄ. Կիմ Չեն Ինի այցը Ռուսաստան տեղի կունենա ապրիլի վերջին

ԶԼՄ. Կիմ Չեն Ինի այցը Ռուսաստան տեղի կունենա ապրիլի վերջին

ԿԺԴՀ Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի այցը Ռուսաստան կարող է կայանալ հաջորդ շաբաթ: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայում սեփական աղբյուրներին:

«Ամենայն հավանականությամբ՝ Կիմ Չեն Ինի այցը ՌԴ տեղի կունենա ապրիլի վերջին»,- նշում է լրատվական գործակալությունը, որի տվյալներով՝ ՌԴ-ԿԺԴՀ գագաթնաժողովը, հավանաբար, կկայանա Վլադիվոստոկում:

Yonhap-ը նշում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 26-27-ին մասնակցելու է Չինաստանում կայանալիք «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովին: Լրատվական գործակալության աղբյուրի կարծիքով՝ Պուտինի հանդիպումը Կիմ Չեն Ինի հետ կկայանա այդ միջոցառումից մեկ-երկու օր առաջ կամ էլ դրանից անմիջապես հետո:

Փոխանցում է tass.ru-ն: