15.04.2019 13:55

Սադամ Հուսեյնի ժառանգած ևս մի եղբայրական գերեզման

Սադամ Հուսեյնի ժառանգած ևս մի եղբայրական գերեզման

Իրաքի հարավում հայտնաբերվել է քրդերի ևս մի զանգվածային գերեզմանատեղի: Այն գտնվում է անապատում, Էս-Սամավա քաղաքից 170 կմ հեռու: Գերեզմանում, նախնական գնահատականներով, առնվազն 200 մարդու աճյուն է:

Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը սգո արարողության ընթացքում հերթական զանգվածային սպանության համար մեղադրել է Սադամ Հուսեյնի վարչակարգը:

«Դա ռազմական հանցագործություն է, դա ցեղասպանություն է այն մարդկանց նկատմամբ, որոնց միակ մեղքը քուրդ լինելն է եղել: Հանցավոր, ռասիստական հին վարչակարգը նրանց վտանգավոր էր համարում իր պետության և իր իշխանության համար, դրա համար էլ ոչնչացրել է նրանց՝ տղամարդկանց, կանանց, ծերերի ու երեխաների»,- ասել է Սալեհը:

ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական դաշինքի կողմից 2003 թ.Սադամ Հուսեյնի տապալումից հետո Իրաքում տասնյակ զանգվածային գերեզմանատեղիներ են հայտնաբերվել: Քրդերի դեմ պայքարելու՝ Սադամի ծրագրի շրջանակներում, Իրաքի ներկայիս նախագահական վարչակազմի գնահատականներով, 1980-ականների վերջին սպանվել է ավելի քան 180 հազար մարդ:

Փոխանցում է euronews-ը: