15.04.2019 14:25

Ասանժին մեղադրել են Էկվադորի դեսպանատնից այլ երկրների լրտեսելու մեջ

Ասանժին մեղադրել են Էկվադորի դեսպանատնից այլ երկրների լրտեսելու մեջ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը փորձել է  Լոնդոնում Էկվադորի դեսպանատունն օգտագործել որպես այլ պետությունների լրտեսելու և նրանց գործերին միջամտելու կենտրոն, հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:

«Ցավում եմ, որ մեր տարածքից և Էկվադորի նախկին կառավարության թույլտվությամբ Լոնդոնում Էկվադորի դեսպանանը Ասանժին հնարավորություն է տրվել միջամտելու այլ երկրների գործերին»,- ասել է Մորենոն The Guardian թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, թե  Էկվադորը չէր կարող թույլ տալ, որ իր դեսպանատունը դառնա «լրտեսության կենտրոն»: Մորենոյի խոսքով՝ նման գործունեությունը «խախտում է ապաստան տրամադրելու պայմանները»: Պետության ղեկավարը նշել է, որ Ասանժին ապաստանից զրկելու որոշումն ընդունվել է միջազգային օրենսդրության հիման վրա: Միևնույն ժամանակ՝ նա շեշտել է, թե ՄեծԲրիտանիայից գրավոր հավաստիացումներ  է ստացել, որ Ասանժին չեն ուղարկի այնպիսի մի երկիր, որտեղ նրան մահապատիժ կսպառնա:

Փոխանցում է Interfax-ը: