15.04.2019 14:44

Սիրիայում կորած բուժքրոջը որոնելու համար Նոր Զելանդիան գործի է դրել հատուկ նշանակության ուժերը

Սիրիայում կորած բուժքրոջը որոնելու համար Նոր Զելանդիան գործի է դրել հատուկ նշանակության ուժերը

Նոր Զելանդիան գործի է դրել ազգային բանակի հատուկ ջոկատը և հատուկ նշանակության ուժերը՝  Կարմիր խաչի նորզելանդացի բուժքույր Լուիզա Ակավիին որոնելու համար, որն առևանգվել է 2013 թ. Սիրիայի տարածքում: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փեթերսը:

«Հիմա, երբ մի ժամանակ «Իսլամական պետության» տիրապետության տակ գտնվող ամբողջ տարածքը ազատագրվել է, Նոր Զելանդիայի կառավարությունը շարունակում է անդադար աշխատել՝ Լուիզա Ակավիին գտնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար»,- նախարարի խոսքն է մեջբերում SBS ազգային հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդվում է, 62-ամյա բուժքույր Լուիզա Ակավին ԻՊ-ի կողմից գրավված տարածքներում պատանդի վիճակում է հինգուկես տարի: Այդ լուրը չի հաղորդվել Նոր Զելանդիայի կառավարության որոշմամբ:

Այն մասին, որ Ակավին մինչև հիմա ողջ է, հավաստի տեղեկություններ չկան, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով՝ նրան վերջին անգամ տեսել են Էլ-Սուսա ավանում՝ Սիրիայի արևելքում ԻՊ-ի վերջին հենակետերից մեկում, որտեղ նա աշխատելիս է եղել հիվանդանոցում:

Փոխանցում է tass.ru-ն: