15.04.2019 15:17

Վախճանվել է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի այրին

Վախճանվել է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի այրին

Միրիանա Մարկովիչը՝ Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի այրին, վախճանվել է մոսկովյան հիվանդանոցում: Այդ մասին տեղեկացրել է նախկին նախագահի ընտանիքի բարեկամներից մեկը, որը նշել է, թե առայժմ հուղարկավորման օրն ու վայրը չեն քննարկվել:

Միրիանա Մարկովիչը Սերբիայից հեռացել է 2003 թ. փետրվարին, այն բանից հետո, երբ Միլոշևիչին հանձնեցին Հաագայի միջազգային քրեական դատարանին: 2005 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել: Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության տվյալներով՝ Մարկովիչն ու նրա որդին՝ Մարկոն, Ռուսաստանում փախստականի կարգավիճակ են ստացել 2006 թ.:

2018 թ. Սերբիայի դատարանը Միլոշևիչի այրուն դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման: Հետաքննության տվյալներով՝ նա զբաղվել է պետական բնակարանների ապօրինի բաշխմամբ:

Փոխանցում է Interfax.ru-ն: