15.04.2019 16:01

«Վերջ». Ուկրաինայում Պոռոշենկոյի ծոծրակը պատկերող վահանակներ են հայտնվել

«Վերջ». Ուկրաինայում Պոռոշենկոյի ծոծրակը պատկերող վահանակներ են հայտնվել

Ուկրաինայում Պյոտր Պոռոշենկոյին պատկերող  գովազդային վահանակներ են հայտնվել՝ «Վերջ» մակագրությամբ: Սոցցանցերում արդեն լուսանկարներ են տեղադրվել, որոնք արվել են Կիևում, Դնեպրում, Չերկասիում, Խարկովում, Օդեսայում և Սումիում:

Ցուցապաստառներն արված են նույն ոճով, ինչ պետության գործող ղեկավարի նախընտրական քարոզարշավը: Սակայն վահանակների հեղինակները պատկերել են միայն Պոռոշենկոյի ծոծրակը՝ դրանով իսկ ցույց տալով երկրի «հեռացող» առաջնորդին:

Նախագահի աշխատակազմում հավաստիացրել են, որ Պոռոշենկոյի շտաբը կապ չունի այդ գովազդային վահանակների հետ:

Ուկրաինայի ազգային ոստիկանության մամլո քարտուղարը տեղեկացրել է, որ նոր վահանակները տեղադրվել են օրենքի խախտմամբ, և դրանք շուտով կապամոնտաժվեն, իսկ դրանց հեղինակներին տուգանք է սպառնում:

Փոխանցում է ria.ru-ն: