16.04.2019 11:28

Հրկիզվել է Փարիզի Աստվածամոր տաճարը

Հրկիզվել է Փարիզի Աստվածամոր տաճարը

Երկուշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Կրակը ոչնչացրել է տաճարի տանիքը, ժամացույցը և աշտարակը, ինչպես նաև կառույցի փայտե հատվածները:

Հրդեհը բռնկվել է Փարիզի ժամանակով երեկոյան ժամը յոթի կողմերը: Ընդամենը երկու ժամ անց հրդեհին հետևող մարդկանց աչքի առաջ փլվել են տանիքն ու աշտարակը:

Մարդիկ տաճարից տարհանվել են: Բացի մի հրշեջից, որը լուրջ այրվածքներ է ստացել, ուրիշ տուժածներ չկան:

Փարիզի կենտրոնում՝ Սիթե կղզու վրա գտնվող տաճարը կառուցվել է XII-XIV դարերում, այն գոթական ոճի վառ նմուշ է: Ամեն տարի տաճար են այցելում միլիոնավոր զբոսաշրջիկներ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նույնպես ժամանել է դեպքի վայր: Նա հայտարարել է, որ տաճարն ամբողջությամբ կվերականգնվի: «Մենք ամբողջովին կվերականգնենք տաճարը, այն, անկասկած, Ֆրանսիայի ճակատագրի մի մասն է: Առաջիկա տարիներին մենք զբաղված կլինենք դրանով»,- ասել է Մակրոնը:

Փոխանցում է BBC-ն: