16.04.2019 12:31

«Ապստամբություն ընդդեմ բնաջնջման». ակցիա Բրյուսելում

«Ապստամբություն ընդդեմ բնաջնջման». ակցիա Բրյուսելում

Բնապահպանական Extinction Rebellion նոր շարժումը միանգամից դարձել է հզոր և արմատական շարժում: Նրա անունը թարգմանվում է «ապստամբություն ընդդեմ բնաջնջման»:

Աշխարհի մի քանի խոշոր քաղաքներում վերջին շաբաթ բողոքի ցույցեր են տեղի ունեցել կլիմայական փոփոխությունների հարցում անգործության դեմ, ինչը ակցիայի մասնակիցները համարում են սպառնալիք  ընդդեմ մոլորակի և մարդկության:

Բրյուսելում ակցիայի մասնակիցները փակել են Եվրամիության հաստատություններին հարող ճանապարհները: Ցուցարարները քաղաքական գործիչներին երեք հիմնական պահանջ են առաջադրում. անհետաձգելի ճանաչել կլիմայական և բնապահպանական որոշումները, ավելի հավակնոտ պլան ընդունել կլիմայի վերաբերյալ և քաղաքացիներին ներգրավել առաջին երկուսի շուտափույթ իրականացումը վերահսկելու գործընթացին:

Հասարակության ուշադրությունը գրավելու համար ակտիվիստներից մի քանիսն ուզում էին այնպես անել, որ իրենց ձերբակալեն: Սակայն Բրյուսելի ոստիկանությունը «սադրանքին» չի տրվել և ոչ մեկին չի ձերբակալել:

Փոխանցում է euronews-ը: