16.04.2019 13:02

Սուդանում ցույցերը չեն դադարում

Սուդանում ցույցերը չեն դադարում

«Ազատություն» և «Հեղափոխություն» են վանկարկում Սուդանի մայրաքաղաքում նստացույցի մասնակիցները: Ակցիան ավելի ու ավելի մարդաշատ է դառնում՝ չնայած զինվորականները ջանում են ցրել ցուցարարներին:

Արհմիությունների ընկերությունում հայտարարել են, որ երկուշաբթի զինծառայողներն սկսել են ապամոնտաժել բարիկադներն ու արգելապատնեշները: Սակայն ապստամբության մասնակիցները չեն հանձնվում, նրանք պահանջում են, որ զինվորականներն իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կառավարությանը:

«Կառավարությունը տապալվել է, բայց մենք, նախկինի պես, մեր պահանջներն ունենք և սպասում ենք, որ դրանք կատարվեն: Մենք ուզում ենք, որ նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչները կանգնեն միջազգային դատարանի կամ Սուդանի դատարանի առաջ: Մենք այդ ամենն ուզում ենք մեր աչքով տեսնել»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:

Երկուշաբթի Սուդանի անցումային ռազմական խորհուրդը Գլխավոր շտաբի ղեկավար է նշանակել գեներալ-գնդապետ Աբդել Մութալիբ Ահմեդ Բաբակրին: Բացի այդ, խորհուրդը ընդդիմության ուժերին կոչ է արել հնարավորինս շուտ նոր վարչապետ նշանակել:

«Մենք ուզում ենք, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնի անկախ, հայրենասեր մարդ, և դա տեղի ունենա հնարավորինս արագ»,- հայտարարել է ռազմական խորհրդի անդամներից մեկը:

Մեկ օր առաջ Սուդանում հանվել է պարետային ժամը: Ռամական խորհրդի ղեկավարությունը հույս է հայտնել, որ դա երկրում կյանքը նորմալ հունի մեջ դնելու առաջին քայլը կլինի:

Փոխանցում է euronews-ը: