24.09.2012 18:10

FEMEN. Մենք մերկանում ենք բացառապես կամավոր և գաղափարական հիմունքներով

FEMEN. Մենք մերկանում ենք  բացառապես կամավոր և գաղափարական հիմունքներով

Ուկրաինայում սկիզբ առած FEMEN շարժման ակտիվիստները մեղադրում են 1+1 հեռուստաալիքը FEMEN-ի մասին կեղծ տեղեկատվություն ներկայացնելու մեջ և սպառնում  դատարան դիմել «միտումնավոր կերպով զրպարտություն տարածելու» մեղադրանքով:

Այս մասին հայտնի է դարձել FEMEN-ի կայքում տեղադրված հայտարարությունից, որում, մասնավորապես, հերքվում է այն տեղեկատվությունը, թե շարժման ակտիվիստները խոշոր չափի վարձատրություն են ստանում իրենց գործունեության համար: «Մենք մերկանում ենք միմիայն կամավոր և գաղափարական նկատառումներով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 1+1 հեռուստաալիքով հրապարակվել էին լրագրող Դարինա Չիժի անցկացրած հետաքննության արդյունքները, որոնք իբր բացահայտում էին FEMEN-ի գործունեության ֆինանսական մանրամասները:

Ակտիվիստների հավաստիացմամբ՝  հրապարակված բոլոր տվյալները հորինված են կամ չափազանցված: Իսկ բոլոր երկխոսությունները և պատվերի քննարկումները բեմադրվել են՝ լրագրողի հետ նախնական պայմանավորվածության  համաձայն: