16.04.2019 13:19

ԱՄՆ նախագահի ամենաանսովոր թեկնածուն՝ Փիթ Բութիջիչ

ԱՄՆ նախագահի ամենաանսովոր թեկնածուն՝ Փիթ Բութիջիչ

37-ամյա Փիթեր Բութիջիչը սրընթաց կերպով համբավ է ձեռք բերում և դառնում է ԱՄՆ նախագահի թեկնածուների շարքում ամենանշանավոր դեմոկրատը: Ըստ փորձագետների՝ 2020 թ. նա, ամենայն հավանականությամբ, կարող է մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին:

Իր հայրենի Սաութ-Բենդում (Ինդիանա  նահանգի՝ մեծությամբ չորրորդ քաղաքը) նրան ուղղակի անվանում են Քաղաքապետ Փիթ:

Նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Քաղաքապետ Փիթը հայտարարել է ապրիլի 14-ին հայրենի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում: Նրա խոսքով՝ ինքն ուզում է վերադառնալ ազնիվ քաղաքականության, «պատմել «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»-ից տարբերվող պատմություն և կենտրոնանալ այնպիսի խնդիրների ուղղությամբ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը («կենաց-մահու հարց մեր սերնդի համար»), անվճար առողջապահությունը, ռասայական և սեռային հավասարությունը, հրազենի կարգավորումը, խտրականությունը ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների նկատմամբ , ընտրական օրենսդրության  բարեփոխումները (ընտրիչների համակարգի վերացում) և այլն:

«Այս անգամ հարցն ընտրություններում հաղթելը չէ, այլ դարաշրջանը շահելը»,- հայտարարել է անթաքույց համասեռական, Աֆղանստանի պատերազմի վետերան Փիթեր Բութիջիչը:

ԱՄՆ-ում Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի նման հավակնորդ դեռ երբեք չի եղել:

Փոխանցում է tass.ru-ն: