16.04.2019 13:41

Guardian. Բրիտանիայի ԱԳՆ-ն Ասանժին չի արտահանձնի

Guardian. Բրիտանիայի ԱԳՆ-ն Ասանժին չի արտահանձնի

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարները Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին գրավոր երաշխիքներ են տվել, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի այն երկրին, որտեղ նրան կարող են մահապատժի ենթարկել: Այդ մասին երեկ տեղեկացրել է The Guardian թերթը՝ հրապարակելով համապատասխան փաստաթղթերը:

Այսպես, Ֆորին-օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթի և նրա նախորդի՝ Բորիս Ջոնսոնի ստորագրած նամակները ուղարկվել են Էկվադորի առաջնորդին 2018 թ. մարտի 7-ին և օգոստոսի 10-ին:

Նամակներում պարզաբանվում է, որ եթե հայտ ներկայացվի Ասանժին արտահանձնելու այնպիսի երկրի, որտեղ կիրառվում է մահապատիժը՝ որպես պատժի առավելագույն չափ, ապա Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը պետք է նախապես «համապատասխան երաշխիքներ ստանա, որ մահապատիժ չի նշանակվի կամ չի իրականացվի»:

Փոխանցում է tass.ru-ն: