16.04.2019 14:13

Լիմայի խումբը օտարերկրյա հատուկ ծառայություններից պահանջում է լքել Վենեսուելան

Լիմայի խումբը օտարերկրյա հատուկ ծառայություններից պահանջում է լքել Վենեսուելան

Լիմայի խմբի երկրներից մի քանիսը երկուշաբթի օրը պահանջել են, որ արտասահմանյան հատուկ ծառայությունները անհապաղ հեռանան Վենեսուելայից, քանի որ նրանց ներկայությունը Բոլիվարիական Հանրապետությունում խախտում է Վենեսուելայի սահմանադրությունը:

Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի (ընդդիմադիր Խուան Գույադոյի ներկայացուցիչը), Գվատեմալայի, Հոնդուրասի, Կանադայի, Կոլումբիայի, Կոստա-Ռիկայի, Պանամայի, Պարագվայի, Պերուի և Չիլիի կողմից ստորագրված հայտարարությունը հրապարակվել է Կոլումբիայի ԱԳՆ-ի կայքում:

Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ հանդես են գալիս «ցանկացած սպառնալիքի կամ գործողության դեմ, որոնք կապված են Վենեսուելայում ռազմական միջամտության հետ»:

Լիմայի խումբը ձևավորվել է 2017 թ. օգոստոսի 8-ին Պերուի մայրաքաղաքում, որտեղ 12  երկրների ներկայացուցիչներ համատեղ հռչակագիր են ստորագրել  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախաձեռնությամբ և առանց նախնական հանրաքվեի ձևավորված Սահմանադրական ասամբլեան չճանաչելու վերաբերյալ:

Փոխանցում է tass.ru-ն: