16.04.2019 15:03

Աֆրիկյան միությունն սպառնում է կասեցնել Սուդանի անդամակցությունը

Աֆրիկյան միությունն սպառնում է կասեցնել Սուդանի անդամակցությունը

Աֆրիկյան միությունը երկուշաբթի սպառնացել է կասեցնել Սուդանի անդամակցությունն այդ պանաֆրիկյան կազմակերպությանը, եթե անցյալ շաբաթ հեղաշրջում իրականացրած բանակը մոտ ժամանակներս չհեռանա իշխանությունից և այն չփոխանցի քաղաքացիական կառավարիչների, հաղորդել է ТАСС-ը:

Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության խորհուրդը Սուդանի բանակից պահանջել է «առավելագույնը 15 օրվա ընթացքում իշխանությունը փոխանցել քաղաքացիական քաղաքական ղեկավարությանը»: Հակառակ դեպքում «Սուդանի մասնակցությունը Աֆրիկյան միության գործունեությանը կկասեցվի՝ մինչև վերականգնվի սահմանադրական կարգը»:

Աֆրիկյան միությունը «վճռականորեն դատապարտում է և իսպառ մերժում Սուդանի բանակի կողմից իշխանության զավթումը, ինչպես նաև երկամյա անցումային փուլ հաստատելու՝ նրա մտադրությունը»: «Ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի տապալումը չի համապատասխանում 2005 թ. ընդունված սահմանադրության դրույթներին: Բանակի կողմից իշխանության զավթումը պետական հեղաշրջում է»,- նշել է Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության հարցերով Խորհուրդը:

Փոխանցում է newsru.com-ը: