17.04.2019 11:00

«Ռեալ»-ը Adidas-ի հետ նոր պայմանագրով տարեկան մոտ 150 միլիոն եվրո կվաստակի

«Ռեալ»-ը Adidas-ի հետ նոր պայմանագրով տարեկան մոտ 150 միլիոն եվրո կվաստակի

«Ռեալ»-ը մոտ է Adidas-ի հետ նոր պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է El Confidencial-ը: 

Համաձայնությունը նախատեսված է 10 տարով: 

«Արքայական» ակումբը տարեկան 120 միլիոն եվրո կստանա: Եվս 30 միլիոն «սերուցքայիններ»-ը կստանան Չեմպիոնների լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակի համար: 

Նույն սխեմայով «Բարսելոնա»-ն պայմանագիր է կնքել Nike-ի հետ, սակայն կատալոնացիները տարեկան 105 միլիոն եվրո երաշխավորված կստանան, իսկ 50 միլիոն՝ բոնուսի տեսքով: