17.04.2019 11:30

«Բարսելոնա»-ն պատրաստ է 116 միլիոն եվրո արժեք ունեցող տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնա»-ն պատրաստ է 116 միլիոն եվրո արժեք ունեցող տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնա»-ն առաջարկ կկատարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է Mirror-ը: 

«Կապտանռնագույններ»-ը պատրաստ են 116 միլիոն եվրո առաջարկել անգլիացու տրանսֆերի համար:  
21-ամյա խաղացողը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի մանչեսթերյան ակումբի հետ, որի ժամկետը չի երկարաձգվել: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, դարձել 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 
 
Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 72 միլիոն եվրո: