17.04.2019 12:00

«Ինտեր»-ը 60 միլիոն եվրո է առաջարկել Պեպեի տրանսֆերի համար

«Ինտեր»-ը 60 միլիոն եվրո է առաջարկել Պեպեի տրանսֆերի համար

«Ինտեր»-ը հետաքրքրված է «Լիլ»-ի հարձակվող Նիկոլյա Պեպեի ծառայություններով: Այս մասին հայտնում է France Football-ը: Միլանյան ակումբը 23-ամյա խաղացողի տեղափոխության համար 60 միլիոն եվրո է առաջարկում:

Ավելի վաղ «Լիլ»-ի նախագահ Ժերար Լոպեսը հաստատել էր, որ ակումբը կբաժանվի իր առաջատարից: Հաղորդվում էր, որ իվուարցու հետ հավակնում են պայմանագիր կնքել «Բարսելոնա»-ն, «Բավարիա»-ն, ՊՍԺ-ն և «Արսենալ»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Պեպեն մասնակցել է 32 խաղի, դարձել 19 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2022 թվականին:

«Լիլ»-ը զբաղեցնում է Լիգա 1-ի 2-րդ հորիզոնականը: