17.04.2019 12:30

UFC-ի նախագահը հայտնել է, թե ով է լինելու Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը

UFC-ի նախագահը հայտնել է, թե ով է լինելու Նուրմագոմեդովի հաջորդ մրցակիցը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հաստատել է, որ թեթև քաշային կարգի չեպիոն Խաբին Նումագոմեդովի հաջորդ մրցակիցը լինելու է Դաստին Պորյեն: Սպասվում է, որ մենամարտը տեղի կունենա սեպտեմբերին:

Ամերիկացին այդ իրավունքը վաստակել է այն բանից հետո, երբ Ատլանտայում տեղի ունեցած UFC 236 մրցաշարի ընթացքում պարտության է մատնել Մաքս Հոլոուեյին՝ նվաճելով ժամանակավոր չեմպիոնի տիտղոսը:

«Պորյեն կմենամարտի Խաբիբի հետ, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին»,- Ուայթի խոսքերը փոխանցում է MMA Fighting-ը:

Հիշեցնենք, որ ռուս մարզիկը որակազրկվել էր 9 ամսով Կոնոր ՄաՔգրեգորին հաղթելուց հետո նրա մարզչի հետ ծեծկռտուք սարքելու համար: