«Արսենալ»-ը որոշում է կայացրել Դենիս Սուարեսի ապագայի վերաբերյալ

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Արսենալ»-ում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Իսպանիա:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստն իր ցուցադրած խաղով չի գոհացրել «զինագործներ»-ի մարզչական շտաբին և վերջիներս չեն պատրաստվում նրան դարձնել թիմի լիիրավ խաղացող:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Արսենալ» տեղափոխվեց ձմռանը: Լոնդոնցիներն հնարավորություն ունեն ընթացիկ մրցաշրջանի ավարչտից հետո 20 մլն եվրոյով գնել իսպանացու ամբողջական տրանսֆերը: