17.04.2019 13:24

Իլկայ Գյունդողանը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը

Իլկայ Գյունդողանը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը
 «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը:

Tuttosport-ի փոխանցմամբ՝ փորձառու խաղացողին իր կազմում ցանկանում է տեսնել Միլանի «Ինտեր»-ը:

Ավելի վաղ, «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել էր, որ գերմանացի ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:

Անգլիական գրանդն իր հերթին պատրաստ է զիջել 28-ամյա Գյունդողանի տրանսֆերը 30 մլն եվրոյի դիմաց: