17.04.2019 11:31

Մակրոնը խոստացել է հրդեհից հետո Նոտր-Դամը վերականգնել հինգ տարում

Մակրոնը խոստացել է հրդեհից հետո Նոտր-Դամը վերականգնել հինգ տարում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին վերականգնել հինգ տարում։

«Մենք այնպես կվերականգնենք Նոտր-Դամը, որ այն ավելի գեղեցիկ կլինի։ Եվ ես ուզում եմ, որ դա արվի հինգ տարում։ Մենք կարող ենք դա անել, մենք կլարենք մեր ուժերը»,- իր հեռուստաուղերձում Ֆրանսիայի քաղաքացիներին ասել է Մակրոնը։

Նախագահի խոսքով՝ ֆրանսիացիները կարող են «այդ դժբախտությունը վերածել միավորվելու միջոցի, խորհել այն մասին, թե ովքեր ենք մենք եղել և ինչ պետք է անենք՝ ավելի լավը դառնալու համար»։

Մակրոնը նաև շնորհակալություն է հայտնել հրշեջներին, որոնք վտանգել են իրենց կյանքը հրդեհը մարելիս, նաև նրանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել գումար նվիրաբերել տաճարը վերականգնելու համար։

Փոխանցում է BBC-ն։