17.04.2019 11:45

Գլխավոր դատախազ. Քոչարյանի կալանավորման հիմքեր կան. PanARMENIAN

Գլխավոր դատախազ. Քոչարյանի կալանավորման հիմքեր կան. PanARMENIAN

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը կան Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու համար:

«Առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Մենք շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և առաջին ատյանի, և վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն», - panarmenian-ի փոխանցմամբ ասել է դատախազը։