17.04.2019 12:13

ԶԼՄ․ Վալենտինա Մատվիենկոն շուտով կլքի Դաշնային խորհրդի խոսնակի պաշտոնը

ԶԼՄ․ Վալենտինա Մատվիենկոն շուտով կլքի Դաշնային խորհրդի խոսնակի պաշտոնը

Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն այդ պաշտոնն զբաղեցնում է արդեն ութ տարի, կարող է լքել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը, չորեքշաբթի գիշերը տեղեկացրել են միաժամանակ ռուսաստանյան երկու զանգվածային լրատվամիջոցներ՝ «Дождь» հեռուստաալիքը և « Коммерсант»  թերթը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Մատվիենկոյին, հավանաբար, կփոխարինի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն, Պետդումայի նախկին խոսնակ և նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Սերգեյ Նառիշկինը։

Այս լուրի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն տրվել։

Նման դեպքեր, երբ քաղաքական լուրերի երկու խոշոր  աղբյուրներ միաժամանակ հաղորդեն Ռուսաստանի ղեկավար կազմում խոշոր վերադասավորումների մասին, թեկուզ և հղում անելով անանուն աղբյուրների, բավական հազվադեպ են պատահում։

Փոխանցում է BBC-ն։