17.04.2019 13:03

Լենին Մորենո․ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հակերների է ընդունել

Լենին Մորենո․ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հակերների է ընդունել

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեպանատանը գտնվելու ընթացքում բազմիցս հանդիպել է տարբեր հակերների հետ։

Ինչպես հաղորդել է Associated Press գործակալությունը, երեքշաբթի Վաշինգտոնում ելույթ ունենալիս նման հայտարարություն է արել Էկվադորի նախագահ Լենին Մորենոն։

Լրատվական գործակալության տվյալներով՝ Մորենոն Ասանժին մեղադրել է այն բանում, որ նա իրեն այցելած ցանցահեններին հրահանգներ է տվել, թե ինչպես  առաջ մղել WikiLeaks-ի շահերը։

Մորենոն նաև հայտարարել է, որ շվեդ ծրագրավորող Օլա Բինին, որը ձերբակալվել էր Կիտոյում Ճապոնիա մեկնելու ճանապարհին, այն հակերներից մեկն է, որը բազմիցս հանդիպել է Ասանժի հետ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։

Փոխանցում է tass.ru-ն։