17.04.2019 13:24

NYT․ ԿՀՎ ղեկավարը Թրամփին համոզել է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

NYT․ ԿՀՎ ղեկավարը Թրամփին համոզել է արտաքսել ռուսաստանցի դիվանագետներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկզբում չի ցանկացել թույլ տալ 2018 թ․ ռուսաստանցի 60 դիվանագետների արտաքսումը՝ կապված ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր գործի հետ, սակայն նա միտքը փոխել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջինա Հեսփելի ներկայացրած փաստարկների ազդեցության տակ։

Այդ մասին իր կայքում հաղորդել է The New York Times թերթը։ Ամերիկյան հատուկ ծառայություններում  լրատվամիջոցի՝ տասնյակից ավելի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ հետախուզության ղեկավարները մարտ ամսին հավաքվել են Սպիտակ տանը՝ նախագահի հետ քննարկելու Սկրիպալների գործի հետ կապված հնարավոր միջոցառումները Ռուսաստանի դեմ։ Բրիտանական իշխանությունները պնդում էին, որ Վաշինգտոնն արտաքսի մի քանի տասնյակ ռուսաստանցի դիվանագետների, սակայն Թրամփը թերահավատորեն էր տրամադրված գործողությունների նման տարբերակի հանդեպ։

Հրապարակման համաձայն՝ Հեսփելը, որն այն ժամանակ զբաղեցնում էր ԿՀՎ փոխտնօրենի պաշտոնը և մասնակցում էր Սպիտակ տանը կայացած հավաքին, Թրամփին թվարկել է ՌԴ-ի դեմ միջոցների տարբերակաները, այդ թվում՝ դիվանագետների արտաքսման տարբերակը։ Այնուհետև նա նախագահին ցույց է տվել այն երեխաների՝  բրիտանացի գործընկերներից ստացած լուսանկարները, որոնք հոսպիտալացվել են, իբր, «Նովիչոկ» տեսակի նյարդակաթվածահարող ռազմական նյութի ազդեցությանը ենթարկվելուց հետո, ինչպես նաև այդ նյութով սպանված բադերի լուսանկարները։

Այդ լուսանկարներն այնքան ուժեղ ազդեցություն են գործել Թրամփի վրա, որ նա խորհրդակցության ավարտին հավանություն է տվել ՌԴ դեմ միջոցառումների ամենակոշտ վարկածին, պարզաբանել են թերթի աղբյուրները։

Փոխանցում է tass.ru-ն։