17.04.2019 13:52

Ալժիրի ընդդիմությունը չի մասնակցի հուլիսի 4-ի նախագահական ընտրություններին

Ալժիրի ընդդիմությունը չի մասնակցի հուլիսի 4-ի նախագահական ընտրություններին

Ալժիրի առաջատար ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները երեքշաբթի հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել ընթացիկ տարվա հուլիսի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին։

«Մենք մերժում ենք  գործող իրավաբանական և կազմակերպչական մեխանիզմների օգտագործմամբ խարդախ ընտրություններով վերընտրվելու՝պետական իշխանության փորձերը և հայտարարում ենք դրանց չմասնակցելու մեր որոշումը՝ ո՛չ որպես  թեկնածուներ, ո՛չ կազմակերպչական պլանում, ո՛չ իշխանության հետ միասին վերահսկողություն իրականացնելու միջոցով»,- ընդդիմադիր դաշինքի հայտարարությունից մեջբերում է անում Algeria Press Service գործակալությունը։

Հռչակագիրը ստորագրած ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ անհրաժեշտ է «իրական, խելամիտ անցումային շրջան սահմանել, որը ժողովրդական շարժման ակտիվիստներին թույլ կտա ընդգրկվելու քաղաքական, արհմիութենական գործընթացներում՝ ազատ ընտրության իրենց իրավունքն իրացնելու համար»։

Նրանք նաև Ազգային ժողովրդական բանակի հրամանատարությանը կոչ են անում «այսուհետ ևս հաշվի առնել ժողովրդի պահանջները և օգնել կատարելու այդ պահանջները՝  ի նշան հարգանքի ժողովրդի կամքի նկատմամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։