17.04.2019 14:24

Նոտր-Դամի վերականգնման համար արդեն հանգանակվել է մեկ միլիարդ դոլարից ավելի

Նոտր-Դամի վերականգնման համար արդեն հանգանակվել է մեկ միլիարդ դոլարից ավելի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումարային նվիրատվություններն անցել են մեկ միլիարդ դոլարից, հաղորդել է Le Parisien թերթը։

Պարբերականի տվյալների համաձաին՝ գումարը հիմնականում ստացվում է խոշոր ընկերություններից և ձեռնարկատերերից, ինչպես նաև հասարակական չորս հիմնադրամներից, որոնց ընտրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։

Մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Twitter-ի իր էջում թվարկել է այն կայքերը, որոնց կարելի է վստահել, և օգտատերեին կոչ է արել նվիրատվություններ անել տաճարի վերնորոգման համար։

Փոխանցում է lenta.ru-ն: