17.04.2019 14:58

New York Times-ը և Wall Street Journal-ը Պուլիտցերյան մրցանակի են արժանացել

New York Times-ը և Wall Street Journal-ը Պուլիտցերյան մրցանակի են արժանացել

ԱՄՆ-ում հայտարարվել են 2019 թ․ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները։ Լրագրության բնագավառում այն հանձնվում է 14 կատեգորիայում։

Հաղթողների թվում են New York Times-ի և Wall Street Journal-ի լրագրողները, որոնք մրցանակի են արժանացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին հետաքննության համար։

Ժյուրին նշել է, որ լրագրողների «սպառիչ 18-ամսյա հետաքննությունը Թրամփի ֆինանսների վերաբերյալ պասակազերծ է արել ԱՄՆ նախագահի հայտարարություններն իր ունեցած հարստության մասին և ցույց է տվել, որ Թրամփի բիզնես-կայսրությունը խուսափում է հարկեր վճարելուց»։

Հետաքննությունը նաև ցույց է տվել, որ պետության գործող ղեկավարը անշարժ գույքի ոլորտում իր հոր բիզնեսից ժառանգել է առնվազն 413 մլն դոլար։

Հրապարակման մեջ ասվում է, որ Դոնալդ Թրամփի ծնողները՝ Ֆրեդը և Մերին, իրենց երեխաներին են փոխանցել ավելի քան մեկ միլիարդ դոլար առձեռն գումար և անշարժ գույք։ ԱՄՆ-ում հաստատված 55 % դրույքաչափով՝ հարկը  պետք է կազմեր առնվազն 550 մլն դոլար։ Սակայն իրականում Դոնալդ Թրամփը, նրա եղբայրներ Ֆրեդը և Ռոբերտը, ինչպես նաև քույրերը՝ Մերիէննը և Էլիզաբեթը, հարկերը վճարել են 5 % դրույքաչափով՝ 52,2 մլն դոլար։ Ինչպես նշել է NYT-ն, ԱՄՆ հարկային մարմինները մատների արանքով են նայել Թրամփի այդ գործողություններին, որը կասկածելի, իսկ երբեմն բացահայտ հակաօրինական սխեմաներ է օգտագործել հարկերից խուսափելու համար։

Փոխանցում է newsru.com-ը։