17.04.2019 16:05

Ինդոնեզիայում ավարտվել են պատմության մեջ ամենալայնածավալ ընտրությունները

Ինդոնեզիայում ավարտվել են պատմության մեջ ամենալայնածավալ ընտրությունները

Չորեքշաբթի Ինդոնեզիայում ավարտվել են նախագահի, խորհրդարանի երկու պալատների անդամների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Այդ ընտրությունները, ինչպես նշել են Ջակարտայում, ամենալայնածավալն են ոչ միայն Ինդոնեզիայի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով, քանի որ դրանց ընթացքում ուղիղ քվեարկությամբ ընտրվում է ոչ միայն պետության ղեկավարը, այլև գրեթե 20 հազար օրենսդիրներ, որոնք ներկայացնում են 16 քաղաքական կուսակցություն։

Պետական բարձրագույն պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոն և պահեստազորի գեներալ Պրաբովո Սուբիանտոն։ Սահմանադրության համաձայն՝ նրանց հետ միասին ընտրվում են նաև փոխնախագահները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների պաշտոնական արդյունքները կսկսի հրապարակել ապրիլի 25-ին։ Ընտրություններն անցկացվում են մեկ փուլով, հաղթանակի համար պահանջվում է ձայների պարզ մեծամասնություն։

Փոխանցում է tass.ru-ն։