18.04.2019 09:14

«Տոտենհեմ»-ը կարողանում է հաղթահարել «Սիթի»-ի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

«Տոտենհեմ»-ը կարողանում է հաղթահարել «Սիթի»-ի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն տանն ընդունել էր «Տոտենհեմ»-ին:

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացել է Ստերլինգը: 7-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Սոնը: 10-րդ րոպեին Սոնն արդեն իր հաշվին դուբլ գրանցեց: Ընդամենը մեկ րոպե անց «քաղաքայիններ»-ի կազմում հաշիվը 2:2 դարձրեց Բերնարդու Սիլվան: 21-րդ րոպեին Ստերլինգը կրկին տանտերերին առաջ մղեց: 59-րդ րոպեին Ագուերոն քառապատկեց իր թիմի առավելությունը՝ հաշիվը դարձնելով 4-2: Այս արդյունքով հաջորդ փուլ էր անցնում «Սիթի»-ն, սակայն ամեն բան այսքանով չավարտվեց: 73-րդ րոպեին հյուրերի կազմում կարևոր գոլի հեղինակ դարձավ Լյորենտեն և իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ:

Հարկ է նշել, որ ավելացրած ժամանակում Ստերլինգին հաջողվեց ևս մեկ գոլ խփել, սակայն մրցավարն այն չհաշվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով:

Այսպիսով, «Տոտենհեմ»-ը երկու խաղերի արդյունքում(1:0, 4:3) կարողանում է հաղթահարել «Սիթի»-ի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ:

«Ման. Սիթի» - «Տոտենհեմ»՝ 4:3