18.04.2019 10:06

Զիդանը «Ռեալ»-ի ղեկավարությանը հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է հեռանան թիմից

Զիդանը «Ռեալ»-ի ղեկավարությանը հայտնել է այն խաղացողների անունները, ովքեր պետք է հեռանան թիմից

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մտադիր է առաջիկա ամռանը թարմացնել թիմի կազմը:

AS-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը հայտնել է «արքայական ակումբ»-ի ղեկավարությանը, որ հույսեր չի կապում Գարեթ Բեյլի, Դանի Սեբալյոսի, Մարիանո Դիասի և Մարկոս Լյորենտեի հետ և դեմ չի լինի, որ ակումբը վաճառի նրանց տրանսֆերները:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ռեալ»-ն ակտիվորեն հետաքրքրված է «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով: