18.04.2019 11:00

Transfer Window Podcast. Սարին ուրախ կլինի, եթե հեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Transfer Window Podcast. Սարին ուրախ կլինի, եթե հեռացվի «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին սպասում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուն: Այս մասին հայտնել է հայտնի մարզական լրագրող Դանկան Կաստլսը:

«Նրան դուր չի գալիս ո՛չ Լոնդոնը, ո՛չ էլ «Չելսի»-ն: Սարին այդպես էլ չի հարմարվում այն բանին, որ տրանսֆերային գործարքների ժամանակ իր խոսքը ոչ մի կշիռ չունի ակումբում:

Նա մեծ ուրախությամբ սպասում է, թե երբ է հեռացվելու թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Կարծում եմ՝ նա մեծ հաճույքով կվերադառնա Իտալիա»,- լրագրողի խոսքերն է մեջբերում Transfer Window Podcast-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ռոմա»-ն: