18.04.2019 11:30

AS. Սալահը ցանկություն է հայտնել հեռանալ «Լիվերպուլ»-ից

AS. Սալահը ցանկություն է հայտնել հեռանալ «Լիվերպուլ»-ից

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը ցանկություն է հայտնել հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ եգիպտացին տարաձայնություններ ունի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Հաղորդվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստն իր մտադրության մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը: Վերջինս չի պատրաստվում խոչընդոտել խաղացողի հեռանալուն:

Հիշեցնենք, որ Սալահը մերսիսայդցիների կազմում հանդես է գալիս 2017 թվականից: