18.04.2019 12:30

El Mundo. Կոստան կասկածվում է հարկերը չվճարելու մեջ

El Mundo. Կոստան կասկածվում է հարկերը չվճարելու մեջ

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստայի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իսպանիայի հարկային մարմինները կասկածում են, որ 30-ամյա ֆուտբոլիստը թաքցրել է 2014 թվականին Adidas ընկերության հետ կնքված պայմանագրից ստացված եկամտի չափը: 

Նշենք, որ վերջին շրջանում հարկային պարտավորությունները չկատարելու համար բազմաթիվ ֆուտբոլիստներ են օրենքի առաջ կանգնում: