18.04.2019 13:00

Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Ռոմա»-ն

Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Ռոմա»-ն

Հանրահայտ մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է գլխավորել «Ռոմա»-ն: Այս մասին հայտնել է մարզական լրագրող Դանկան Կաստլզը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալական ակումբը մտադիր էր թիմ հրավիրել պորտուգալացի մասնագետին, սակայն վերջինս մերժել է: Այժմ, «գայլեր»-ը հույսեր են կապում Մաուրիցիո Սարիի հետ, ով դեմ չէ հեռանալ «Չելսի»-ից:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 32 տուրից հետո «Ռոմա»-ն 54 միավորով 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: