18.04.2019 11:35

Իվանկա Թրամփ. Ես մերժել եմ Համաշխարհային բանկը ղեկավարելու՝ հորս առաջարկը

Իվանկա Թրամփ. Ես մերժել եմ Համաշխարհային բանկը ղեկավարելու՝ հորս առաջարկը

Իվանկա Թրամփը հաստատել է, որ հայրն իսկապես իրեն առաջարկել է ղեկավարել Համաշխարհային բանկը, եթե այդ աշխատանքն իր սրտով լինի:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic պարբերականի հետ զրույցում ասել էր, թե դստերը հարցրել է՝ չի՞ ուզում Համաշխարհային բանկում զբաղեցնել ամենաբարձր պաշտոնը, «քանի որ նա շատ լավ է գլուխ հանում թվերից»:

Եվ ահա այժմ Իվանկան նույնպես պատմել է այդ դրվագի մասին: Նրա ասելով՝ ի պատասխան հոր այդ առաջարկի՝ ինքն ասել է, որ միանգամայն բավարարված է Սպիտակ տան խորհրդականի իր պաշտոնով:

Արդյունքում՝ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, մասնակցել է Համաշխարհային բանկի նոր նախագահի թեկնածուի ընտրությանը. այն դարձել է ամերիկացի տնտեսագետ Դևիդ Մալփասը:

Համաշխարհային բանկի ղեկավարի ընտրության ոչ պաշտոնական իրավունքը վաղուց տրված է Միացյալ Նահանգներին:

Փոխանցում է BBC-ն: