18.04.2019 12:01

Նոր պատժամիջոցներ Վենեսուելայի և Կուբայի դեմ

Նոր պատժամիջոցներ Վենեսուելայի և Կուբայի դեմ

Ամերիկյան իշխանությունները հայտարարել են Նիկոլաս Մադուրոյի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Վենեսուելայի և Կուբայի դեմ պատժամիջոցների նոր չափաբաժին սահմանելու մասին: Մադուրոյին Վենեսուելայի նախագահ չի ճանաչում ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ միջազգային հանրությունը:

Վենեսուելայի Կենտրոնական բանկի և Մադուրոյին աջակցող Կուբայի դեմ նոր պատժամիջոցների մասին 1961 թ. Կուբայում ամերիկյան զորքերի անհաջող օպերացիայի մասնակիցների առջև ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

ԱՄՆ-ի «սև ցուցակում» ընդգրկվել են կուբայական հինգ ընկերություններ, որոնք, ինչպես համարում է Վաշինգտոնը, կապ ունեն Կուբայի հետախուզության և զինվորականության հետ, մասնավորապես՝ Aerogaviota ավիաընկերությունը, որը ղեկավարում են կուբացի զինվորականները:

ԱՄՆ-ը սահմանափակում է մտցնում նաև այն ամերիկացիների այցելության վրա Կուբա, ովքեր այնտեղ ազգականներ չունեն:

Փոխանցում է BBC-ն: