Պերուի նախկին նախագահը ձերբակալվելու պահին ինքնասպանություն է գործել

Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան ինքնասպանության փորձից հետո մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանները փորձել են նրան ձերբակալել բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունից կաշառք ստանալու կասկածանքով: Գարսիան նախկինում հերքել է այդ մեղադրանքը:
Ոստիկանությունը Գարսիայի տուն է եկել չորեքշաբթի: Նախկին նախագահը խնդրել է իրեն թույլ տալ զանգահարելու փաստաբանին և փակվել է սենյակում: Քիչ անց ոստիկանները նրան գտել են գլխից վիրավոր վիճակում և շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է սրտի կանգից հետո երեք անգամ վերակենդանացնել նրան, բայց, ի վերջո, նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Հետաքննության կարծիքով՝ Ալան Գարսիան, երկրորդ ժամկետով զբաղեցնելով նախագահի պաշտոնը 2006-2011 թթ., կաշառք է ստացել բրազիլական շինարարական ընկերութունից՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում մետրոյի գծի շինարարության նախախագծին մասնակցելու դիմաց:
Փոխանցում է BBC-ն: