18.04.2019 13:23

Վլադիմիր Զելենսկու և Պյոտոր Պոռոշենկոյի միջև տարբերությունն ավելի է մեծացել

Վլադիմիր Զելենսկու և Պյոտոր Պոռոշենկոյի միջև տարբերությունն ավելի է մեծացել

Վերջին հարցումների համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին ավելի է առաջ անցել Պյոտր Պոռոշենկոյից: Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 72 %-ը, գործող նախագահին աջակցում է 25 %-ը: Անցյալ շաբաթ այդ ցուցանիշները համապատասխանաբար 61 % և 25 % էին:

Գրեթե եռակի առավելությունը Զելենսկու թե՛ կողմնակիցները և թե՛ հակառակորդները բացատրում են նրանով, որ նա քաղաքականության մեջ՝ նոր, իսկ էկրանին՝ հայտնի դեմք է:

«Ուկրաինայի բնակիչներն ընդհանուր առմամբ հիասթափված են և ուղղակի ուզում են նոր դեմքեր տեսնել: Զելենսկին, կարծում եմ, ուղղակի արտահայտում է բողոքավոր ընտրազանգվածի տրամադրությունները»:

«Մարդիկ նայել են «Ժողովրդի ծառան» սերիալը և կարծում են, որ եթե Զելենսկին դառնա նախագահ, ապա կարգուկանոն կհաստատի երկրում, քանի որ նրանց դուր է եկել նրա կերպարը ֆիլմում»:

Պոռոշենկոյի կողմնակիցները հույսները չեն կորցնում, որ մինչև շաբաթվա վերջը իրավիճակը կփոխվի:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 21-ին:

Փոխանցում է euronews-ը: