18.04.2019 14:53

Հրապարակվել է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցը

Հրապարակվել է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցը

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության  ամենամյա զեկույցը (World Press Freedom Index 2019):

Ընդհանուր առմամբ՝ վարկանիշային ցանկում ընդգրկված է 180 երկիր: Առաջին տեղում Նորվեգիան է, որն այդ հորիզոնականը զբաղեցնում է արդեն երրորդ տարին: Նրան հետևում են Ֆինլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները:

ԱՄՆ-ը 48-րդ տեղում է՝ անցյալ տարվա համեմատ ետ է գնացել երեք կետով՝ «անհանդուրժող մթնոլորտի պատճառով, որն ստեղծվել է նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտությունների արդյունքում»:

102-րդ տեղում Ուկրաինան է, Բելառուսը 153-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 149-րդում՝ Վենեսուելայի և Բանգլադեշի միջև:

 Նախավերջին տեղում Հյուսիսային Կորեան է՝ Չինաստանից և Էրիթրեայից հետո:

Վերջին՝ 180-րդ տեղում Թուրքմենստանն է: Վարկանիշի հեղինակները նշում են, որ Թուրքմենստանում «կառավարությունը վերահսկում է բոլոր ԶԼՄ-ները, իսկ քիչ թվով ինտերնետ-օգտատերերը կարող են օգտվել միայն համացանցի գրաքննված տարբերակից»:

Հայաստանը մամուլի ազատության վարկանիշային ցանկում զբաղեցրել է 61-րդ տեղը՝ անցյալ տարվա համեմատ բարձրանալով 19 կետով (https://rsf.org/en/ranking) :

Փոխանցում է interfax-ը: