18.04.2019 15:22

Զելենսկին դեմ է Դոնբասին հատուկ կարգավիճակ տալուն

Զելենսկին դեմ է Դոնբասին հատուկ կարգավիճակ տալուն

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դեմ է Դոնբասին հատուկ կարգավիճակ տալուն: Այդ մասին նա հայտարարել է РБК-Украина գործակալությանը տված հարցազրույցում:

Ընդ որում՝ Զելենսկին խոստովանել է, որ տարածաշրջանի հակամարտության կարգավորումը արագ չի լինի: «Դա առհասարակ մեր մեծ պատմությունն է, և դեռ երկար ժամանակ է պետք այդ քրեական իրավիճակից դուրս գալու համար»,- կարծում է նախագահի թեկնածուն:

Հակամարտության կարգավորման միջոցներից մեկը Զելենսկին համարում է տեղեկատվական պատերազմը: «Այ այդտեղ, հնարավոր է, մեզ կարող է օգնել տեղեկատվական պատերազմը: Ես մեծ հույս ունեմ տեղեկատվական առումով այդ մարդկանց վերադարձնել այնպիսի իրավիճակի, որ իրենք Ուկրաինային նույնքան պետք են, որքան Ուկրաինան է պետք  իրենց, որ իրենք նույնպիսի ուկրաինացիներ են»:

Մասնավորապես՝ թեկնածուն  առաջարկում է ստեղծել «հսկայական եվրոպական մեդիա-պորտալ, որը կհեռարձակվի ռուսերեն ու կցուցադրվի ամբողջ Եվրոպայում, որը ճշմարիտ բաներ կհաղորդի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը Դոնբասի բնակիչներն ուզում են լսել»,-ասել է Զելենսկին: Ընդ որում՝ նա Դոնբասի բնակիչներին անվանել է «պատանդներ»:

Փոխանցում է tass.ru-ն: