18.04.2019 15:34

Ուկրաիանյում առաջարկել են ԱԴԾ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

Ուկրաիանյում առաջարկել են ԱԴԾ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) և ՌԴ գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը պետք է ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը:

«ԱԴԾ-ն և ՌԴ ԳՇ ԳՎ-ն պետք է ճանաչվեն ահաբեկչական կազմակերպություններ, իսկ Ռուսաստանը՝ պետություն, որն աշխարհում ահաբեկություն է տարածում»,- Տուրչինովի խոսքն է մեջբերում խորհրդի մամլո ծառայությունը:

Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարն այդ նախաձեռնությունը բացատրել է նրանով, որ նախորդ օրը Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի գլխավոր դատախազության ճեպազրույցի ընթացքում հայտարարություններ են արվել այն մասին, որ Ռուսաստանը մասնակցում է «Ուկրաինայի տարածքում ահաբեկչական գործողությունների կազմակերպմանը»: Ճեպազրույցում նաև տեղեկացրել են, որ ձերբակալվել են երկիր ժամանած մարդիկ, որոնք, իբր, ռուսաստանյան ուժային կառույցների ներկայացուցիչներ են:

Փոխանցում է tass.ru-ն: