18.04.2019 15:50

Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյան. Արմենպրես

Հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է. Սանասարյան. Արմենպրես

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր  լրագրողների հետ զրույցում հրաժարվել է խոսել ՊՎԾ աշխատակիցների ներգրավմամբ քննվող քրեական գործի մանրամասների մասին՝ հավելելով, որ ունի լռելու պարտավորություն:

«Բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն, որը ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում: Այն ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում, ու ինչ նախաքննական մարմին էլ ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող դրա վրա խազ քաշել: Ես բնականաբար համաձայն չեմ դրա հետ ու վիճարկելու եմ համապատասխան իրավական ընթացակարգով: Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին: Այո, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Սանասարյանը: 

Նա նշել է, որ չի կարող հայտնել, թե ով՝ ինչ ցուցմունք է տվել իր դեմ:

«Կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, քանի որ ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ: Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»,- ասել է Սանասարյանը: