19.04.2019 09:00

Լևոն Արոնյանի մրցակիցները Grenke Сhess Сlassic-ում

Լևոն Արոնյանի մրցակիցները Grenke Сhess Сlassic-ում

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ապրիլի 20-29-ը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Grenke Сhess Сlassic մրցաշարին:

Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը (Իսպանիա), Գեորգ Մեյերը (Գերմանիա) և 14-ամյա Վինսենտ Կեյմերը (Գերմանիա):

Լևոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին: