19.04.2019 10:24

Մոնտե Կարլո․ Նադալը 2 գեյմ տվեց մրցակցին

Մոնտե Կարլո․ Նադալը 2 գեյմ տվեց մրցակցին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:1, 6:1 հաշվով հաղթեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 17 րոպե:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրն իսպանացի թենիսիստը կվիճարկի Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը Մոնտե Կարլոյի մրցաշարի գործող հաղթողն է: Մրցաշարը կավարտվի ապրիլի 21-ին: