19.04.2019 12:00

Շոտլանդիայի հավաքականը հեռացրել է գլխավոր մարզչին

Շոտլանդիայի հավաքականը հեռացրել է գլխավոր մարզչին

Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշը հեռացվել է: Այս մասին հայտնում է տեղի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությունը: 

Կողմերը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: 

Դեռևս հայտնի չէ, թե ով կդառնա 60-ամյա մասնագետին փոխարինողը: 

Մակլիշը Շոտլանդիայի հավաքականը գլխավորել է 2018 թվականին: Նրա գլխավորությամբ թիմը 12 խաղի է մասնակցել, 5 հաղթանակ տարել և կրել 7 պարտություն: