19.04.2019 13:00

«Ռեալ»-ն իր դիտակետում 4 ֆուտբոլիստ ունի

«Ռեալ»-ն իր դիտակետում 4 ֆուտբոլիստ ունի

«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեր Ազարը կդառնա «Ռեալ»-ի երրորդ նորեկը «Սանտոս»-ի վինգեր Ռոդրիգո Գոեսի և «Պորտու»-ի պաշտպան Էդեր Միլիտաոյից հետո: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Բելգիացու տրանսֆերը կիրականանա առաջիկա օրերին: «Սերուցքայիններ»-ը 28-ամյա խաղացողի տեղափոխության համար 100 միլիոն եվրո կվճարեն: 

«Արքայական» ակումբը դիտարկում է ևս 4 ֆուտբոլիստի տրանսֆեր. նրանցից մեկը «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն է: «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետևում է նրա և լոնդոնյան ակումբի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցություններին: 

Ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնի համար հետաքրքիր են «Այաքս»-ի պաշտպան Մատեյս դե Լիգտը և կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը: 

«Ռեալ»-ում հետևում են նաև «Լացիո»-ի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի խաղին: