19.04.2019 13:40

Մոնտե Կառլո. Ջոկովիչը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Մոնտե Կառլո. Ջոկովիչը ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Մոնտե Կառլոյի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

1/8 եզրափակչում աշխարհի և մրցաշարի առաջին ռակետը 6-3, 6-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց ամերիկացի Տեյլոր Ֆրիտցի նկատմամբ:

1 ժամ 7 րոպե տևած հանդիպման ընթացքում Ջոկովիչը թույլ տվեց 3 կրկնակի սխալ, իրացրեց 6 բրեյք-փոինթ՝ 10 հնարավորից, իսկ Ֆրիտցի ակտիվում գրանցվեց 2 էյս, 6 կրկնակի սխալ, 1 բրեյք:

Հիշեցնենք, որ Մոնտե Կառլոյի մրցաշարի գործող չեմպիոնն իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է ճապոնացի Կեի Նիսիկորիին