19.04.2019 09:15

ԵԼ. «Արսենալ»-ը կրկին հաղթեց «Նապոլի»-ին. լոնդոնցիները կիսաեզրափակչում են (տեսանյութ)

ԵԼ. «Արսենալ»-ը կրկին հաղթեց «Նապոլի»-ին. լոնդոնցիները կիսաեզրափակչում են (տեսանյութ)
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Նապոլի»-ն ընդունել էր «Արսենալ»-ին: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով:

Միակ և հաղթական գոլը 36-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով խփել է Ալեքսանդր Լյակազետը:

«Զինագործներ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 34-րդ րոպեին վնասվածք ստացած Աարոն Ռեմսիի փոխարեն:

Այսպիսով, «Արսենալ»-ը երկու խաղերի արդյունքում 3:0 առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիա»-ի հետ:

«Նապոլի» - «Արսենալ»՝ 0:1