19.04.2019 12:00

Կիմ Չեն Ինը կայցելի Ռուսաստան

Կիմ Չեն Ինը կայցելի Ռուսաստան

Կիմ Չեն Ինը Ռուսաստան կայցելի մինչև ապրիլի վերջը: Այդ մասին պաշտոնապես հայտարարել են Կրեմլում:

Դա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է լինելու Ռուսաստան: Կիմ Չեն Ինի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ստույգ ամսաթիվն ու վայրը չեն հաղորդվում, սակայն «Yonhap» գործակալության տվյալներով՝ հանդիպումը կկայանա Վլադիվոստոկում:

Ենթադրվում է, որ երկու երկրների ղեկավարները, նախևառաջ, կքննարկեն անվտանգության ոլորտում առկա իրավիճակը Կորեական թերակղզում և հյուսիսարևելյան Ասիայում, և եթե Հյուսիսային Կորեան Ռուսաստանի ղեկավարությանը հավաստիացնի, որ հավատարիմ է այդ խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, շարունակելու է բանակցությունները Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ, ապա Ռուսաստանը կարող է ավելի ակտիվորեն հարց բարձրացնել Անվտանգության խորհրդում, հնարավոր է՝ Չինաստանի հետ միասին, որպեսզի պատժամիջոցների մի մասը հանվի կամ մեղմացվի:

Պատժամիջոցների չեղարկումը Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի հանդիպումների գլխավոր թեմաներից էր: Այս երկու ղեկավարներն արդեն երեք անգամ երկկողմ գագաթնաժողով են անցկացրել, որոնցից վերջինը՝ փետրվարին, ավարտվել էր նախատեսվածից շուտ: Այն ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ինն ուզում էր պատժամիջոցների ամբողջական չեղարկում, ինչին Վաշինգտոնը պատրաստ չէր:

Փոխանցում է euronews-ը: